Մենք մեր օրը սկսում ենք ընդանուր պարապումքով ՝ երգելով  և պարելով: Հետո անցնում ենք մեր դասերին: Դասերն անցնում են շատ հետաքրքիր, մենք կազմակերպում ենք՝  նախագծեր և ճանփորդություններ: Ես շատ եմ  սիրում Մխիթար Սեբաստացի  կրթահամլիրը, որովհետև այստեղ կա՝ մշակույթի և արհեստի առաջնային կարևորությունը: Սովորողները ունենում են հնարավորություն ծանոթանալու , ավելի խորը ուսումնասիրելու՝  իրենց ազգը, մշակույթը, կրոնը, երգերը , պարերը և այլն: Կարևորագույն հնարավորություններից մեկը  նաև ՝ ազատ կարծիքն արտահայտելն է , ազատ ընտրություն կատարելն է : Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը համարվում է նաև ժամանակակից ուսումնական կենտրոներից մեկը, կարծում եմ միակը: Այստեղ սովորողները հմտանում են համակարգչային տիրապետմանը: